Սահմանվեց սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2021թ. սակագները. բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի համար գործող սակագները կմնան անփոփոխ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այսպիսով՝
սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝ 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 36.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 32.98 դրամ/կՎտժ:
ԷլեկտրաԷներգետիկական համակարգի 2021թ․ սակագների վերանայում