Հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ թվում՝ 2024թ․ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի, ինչպես նաև հայտի կազմման հիմքում դրված ծախսերի հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի փետրվարի 28-ին ժամը 16:00-ին տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում:
Միաժամանակ, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 28.02.2023թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով hsafaryan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010) 525 340 (110) հեռախոսահամարին։