Սույն թվականի օգոստոսի 22-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024թ. սակագների ճշգրտման հայտ, որն ընդունվել է ուսումնասիրության։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով և քննարկելով լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկը և հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը, իր իրավասության շրջանակում որոշում է ընդունում հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հետևյալ գործոնները.

 

1) մանրածախ ջրամատակարարման ծավալը,

 

2) սղաճը,

 

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը,

 

4) ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը։

 

Հայտի մանրամասներին և սակագների ճշգրտման հայտով հանձնաժողով ներկայացված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև.

 

 

. Գրություն ուսումնասիրության 

Դիմում

Հայտարարություն

․  Սակագների հաշվարկում (Ձև 4-2)

Փաստացի ջրամատակարարման ծավալների և այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն  (Ձև 5-3)

. Սպառողական գների ինդեքսը

Գնված էլեկտրաէներգիայի միջին սակագնի հաշվարկ