Հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 13-ին ժամը 11:30-ին տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում:
Միաժամանակ, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 13.03.2024թ. ժամը 09:30 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով hsafaryan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010) 525 340 (110) հեռախոսահամարին։