«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված 2025թ. սակագների ճշգրտման հայտն ընդունվել է ուսումնասիրության
Սույն թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025թ. սակագների ճշգրտման հայտ, որն ընդունվել է ուսումնասիրության։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով և քննարկելով լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկը և հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը, իր իրավասության շրջանակում որոշում է ընդունում հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հետևյալ գործոնները.
1) մանրածախ ջրամատակարարման ծավալը,
2) սղաճը,
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը,
4) ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը։
Հայտի մանրամասներին և սակագների ճշգրտման հայտով հանձնաժողով ներկայացված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև.
3. սակագների հաշվարկ (Ձև 4-2),
4. փաստացի ջրամատակարարման ծավալների և այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն (Ձև 5-3),