Հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 3-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում:
Միաժամանակ, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 03.04.2025թ. ժամը 09:30 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով hsafaryan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (015) 588 855 հեռախոսահամարին։