Աշխատանքային քննարկում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 16-ին ժամը 16։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի (այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերությունների) մասնակցությամբ նախատեսվում է աշխատանքային քննարկում ստորև նշված հարցերի վերաբերյալ.
1. «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծով նախատեսվող փոփոխությունները։
2. «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծով նախատեսվող փոփոխությունը։