Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի կարգավորող հանձնաժողովի 25-ամյակի միջոցառմանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, ի դեմս նախագահ Գարեգին Բաղրամյանի մասնակցել է Վրաստանի ազգային էներգիայի և ջրի կարգավորման հանձնաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
Գարեգին Բաղրամյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է Վրաստանի կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը։