Տեղի է ունեցել աշխատաժողով էլեկտրաէներգետիկական համակարգում սպասարկման որակի վերաբերյալ
Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը և մի շարք աշխատակիցներ մասնակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների ազգային ասոցիացիայի (NARUC) աջակցությամբ կազմակերպված՝ Կենտրոնական Ասիայի էներգետիկայի կարգավորողների համագործակցության շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում սպասարկման որակի վերաբերյալ աշխատաժողովին։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախագահ Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին նման հանդիպում կազմակերպելու համար:
Սեմինարին մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային կարգավորող մարմինների և նախարարությունների, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային փորձագետներ։
Աշխատաժողովը կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 9-ը, որի ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցները կներկայացնեն Հանձնաժողովի փորձը էլեկտրաէներգետիկական համակարգում սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկվեն Հայաստանի և մի շարք այլ եվրոպական երկրների ազգային կարգավորող մարմինների և կարգավորվող ընկերությունների ակտիվ և թափանցիկ համագործակցության, ծառայությունների որակի չափանիշների և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման մասին։



