Լայնաշերտ ինտերնետ հասանելիության քարտեզագրում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները Հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցում են Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից կազմակերպված աշխատաժողովին, որին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները։
Աշխատաժողովի թեման է լայնաշերտ ինտերնետ հասանելիության քարտեզագրման (գործիքի) ծրագրային ապահովման ներկայացումը և կիրառումը Արևելյան գործընկերության երկրներում։ Ծրագիրն աջակցում է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին փորձի և գիտելիքների փոխանակման, լայնաշերտ ինտերնետ հասանելիության ենթակառուցվածքների և ծառայությունների քարտեզագրման, ինչպես նաև թվային համակարգի զարգացման գործում։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նաև տրամադրել խորը խորհրդատվություն ԵՄ օրենսդրության հատուկ կամ կոնկրետ հատվածների փոխակերպման, իրականացման կամ կիրառման վերաբերյալ:




