Հանրային քննարկում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձանաժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ թվում՝ 2023թ․ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի, ինչպես նաև հայտի կազմման հիմքում դրված ծախսերի հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում:
Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 23.02.2022թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով lmkrtchyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010) 525 340 (110) հեռախոսահամարին։