Քննարկվեց Հանձանաժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ թվում՝ 2023թ․ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագիծը, ինչպես նաև հայտի կազմման հիմքում դրված ծախսերի հաշվարկ-հիմնավորումները
Սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում Հանձնաժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրեց վերոնշյալ ծրագրի նախագիծը: Ներկաները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմը, ինչպես նաև խոսեցին բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների մասին, առարկություններ և առաջարկություններ չհնչեցին: