Քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը
Սույն թվականի հոկտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։
Մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվել է, որ 150 կՎտ հզորությունը գերազանցող արտադրող կայանների՝ բաշխման ցանցին միացման տեղեկանքները, նախքան տրամադրվելը, բաշխողի կողմից ներակայացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի համաձայնեցմանը։ Ինչպես բաշխման, այնպես էլ հաղորդման ցանցային կանոններով համակարգի օպերատորը լիազորվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով ներկայացնել բացասական դիրքորոշում։

