ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, լրամշակում է 2020 թվականի օգոստոսի 19-ի №273-Ա որոշմամբ հաստատված՝ հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ պահանջները, ինչի շրջանակում կազմել է համապատասխան որոշման նախագիծ, որին հնարավոր է ծանոթանալ և ներկայացնել առաջարկություններ հետևյալ հղմամբ՝

https://www.e-draft.am/projects/7709

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։