Սույն թվականի հունվարի 21-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նշված փոփոխությունների համաձայն՝ սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից 1-ական տարով հետաձգվեց մրցակցային շուկա սպառողների համար սահմանված պարտադիր մուտքի ժամկետները։

 

Կատարված փոփոխությունները միտված են բաշխողի կողմից մեծաքանակ հաշվիչների փոխարինման գործընթացի, ինչպես նաև նշված հաշվիչների շուկայի կառավարման ծրագրի մուտքագրման աշխատանքների առավել արդյունավետ և օպտիմալ իրականացմանը։