Սույն թվականի հուլիսի 15-ի ՀԾԿՀ նիստում հանձնաժողովն ընդունել է որոշում, որով  փոփոխություններ է կատարել  հատուկ ծառայության կոդերի զբաղեցման կանոններում՝ ելնելով «112» հատուկ ծառայության համարի նշանակության կարևորությունից և դրա առավել արդյունավետ կիրառման անհրաժեշտությունից։

 

Նոր կարգավորման արդյունքում ապահովվելու է ոստիկանության և փրկարար ծառայության կողմից օգտագործվող արագ արձագանքման «112» համարից բաժանորդներին կատարվող ելքային զանգերի իրականացումն ու բաժանորդի մոտ «112» կամ «010112» համարի արտացոլումը։

 

Որոշման ընդունումը կնպաստի ոստիկանության ու փրկարար ծառայության կողմից արագ արձագանքման գործառույթների ու դրա շրջանակում «112» կոդի միջոցով քաղաքացիների հետ օպերատիվ կապի արդյունավետության բարձրացմանը։