Հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը ելույթ Է ունեցել Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ի շրջանակում կազմակերպված «Էներգետիկ փոխակերպման և ձեռներեցության համաժողովին»։
Տիկին Շահինյանը՝ որպես պանելային քննարկման բանախոս ներկայացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ձեռքբերումները և մարտահրավերները, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։
Համաժողովի շրջանակում այց է կատարվել նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայան՝ ծանոթանալու շինարարության ընթացքին։