Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Ժնևում մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը մասնակցել են Տեղեկատվական հանրության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS FORUM 2022) ֆորումին, որը տեղի է ունեցել Շվեցարիայի Ժնև քաղաքում:
«ՏՀՏ հանուն բարեկեցության, ներառման և կայունության» խորագրով Տեղեկատվական հանրության համաշխարհային գագաթնաժողովը ՏՀՏ զարգացման համայնքի աշխարհի ամենամեծ տարեկան հավաքն է:
WSIS Ֆորումը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով և փորձով, հետևելու ժամանակակից միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները:
WSIS Ֆորումը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: