Հանձնաժողովի անդամներ Կամո Սարգսյանը և Արա Նռանյանը մասնակցել են Ջրի եվրոպական կարգավորողների համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ Կամո Սարգսյանը և Արա Նռանյանը սույն թվականի դեկտեմբերի 5-6-ը Բրյուսել քաղաքում մասնակցել են Ջրի եվրոպական կարգավորողների (WAREG) 30-րդ ընդհանուր ժողովին և Ջրային ծառայությունների կարգավորման Եվրոպական 3-րդ համաժողովին։
Եվրոպական 3-րդ համաժողովի քննարկման հիմնական թեմաններն էին խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման տնտեսական կարգավորումը, տնտեսական և սոցիալական հետևանքները ջրային ոլորտում, ինչպես նաև ջրային անվտանգությունը։
Ջրի եվրոպական կարգավորողների (WAREG) 30-րդ ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են նաև WAREG-ի կողմից 2023 թվականին իրականացված աշխատանքները, հաստատվել է WAREG 29-րդ ընդհանուր ժողովի արձանագրությունը, 2024 թվականի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև ներկայացվել են Եվրոպական միության անդամ պետությունների կողմից ջրային ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։