Շնորհավորական ուղերձ Էներգետիկի օրվա առթիվ
Հարգելի էներգետիկներ,
Ջերմորեն շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ձեր մասնագիտական գործունեությունը ամենաբարդ և պատասխանատու աշխատանքներից մեկն է, քանզի Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր էներգահամակարգը շարունակում է մնալ կայուն և հուսալի:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ ու կորով, անխափան աշխատանք, և համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը կշարունակի կայուն զարգանալ՝ մնալով տնտեսության առանցքային ոլորտն ու ողնաշարը: