Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վի Իքս Սոֆթ» ընկերության ներկայացուցիչները Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին ներկայացրել են ՀԾԿՀ լիցենզավորման գործընթացների թվայնացման լուծումը։

 

Կարևորվել են թվային գործիքների կիրառմամբ լիցենզավորման ընթացակարգերի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները՝ ներառյալ գործընթացների ավտոմատացումը, հայտերի էլեկտրոնային ներկայացումն ու դրանց ընթացքի վերահսկումը։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ՝ ներկայացված թվայնացման գործընթացների շուրջ վերջնական լուծումներ մշակելու և լիցենզավորման գործընթացների թվայնացման համակարգը ներդնելու ուղղությամբ։