Քննարկում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագների ճշգրտման վերաբերյալ
Քննարկում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագների ճշգրտման վերաբերյալ
Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման հայտի շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքների և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագների ճշգրտման վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առևտրային տնօրեն Արմեն Դուրգարյանը և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների նախագահները։ Քննարկման ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, որին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։

