Քննարկում Ազգային ժողովում
ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը և սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի կազմակերպած՝ պետական բյուջեից սուբսիդավորվող ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի մեծածախ շուկայի մասնակցության խնդիրների վերաբերյալ քննարկմանը։
Հաշվի առնելով նշված կազմակերպությունների ֆինանսավորման առանձնահատկությունները՝ ՀԾԿՀ ներկայացուցիչների կողմից առաջարկվել է շուկայի կանոններով նախատեսված բանկային երաշխիքին զուգահեռ հիշյալ կազմակերպությունների համար նախատեսել նաև սուբսիդիայի պայմանագրի կամ պետական երաշխիքի ներկայացման հնարավորություն։
Ներկայացված առաջարկն ընդունելի է համարվել քննարկման մասնակիցների կողմից։ Առաջիկայում ՀԾԿՀ-ն օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանումից հետո համապատասխան փոփոխություններ կկատարի շուկայի կանոններում։


