Քննարկում հանձնաժողովի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ
Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախաձեռնվել էր քննարկում՝ ՀԾԿՀ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերաբերյալ։ Միաժամանակ ներկայացվեց 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագիծը, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները։
Հանրային քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը ներկաներին ծանոթացրեց հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմին, ինչպես նաև ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ֆինանսական ցուցանիշները: Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, հնչեցրած հարցերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: