Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախաձեռնվել էր քննարկում՝ ՀԾԿՀ 2026 թվականի բյուջեի ձևավորման վերաբերյալ։ Անդրադարձ կատարվեց բյուջետային հիմնական ուղղություններին, ֆինանսավորման կարիքներին և գերակա ծրագրերին։

Քննարկմանը մասնակցում էին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀԾԿՀ գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը ներկաներին ծանոթացրեց հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմին: Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, հնչեցրած հարցերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: