Քննարկում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի մասին
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերով ՀՀ կառավարության խորհրդական Խոսե Իգնասիո Պռադաս-Պովեդայի հետ։
Քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտին վերաբերող կետերի իրականացման ընթացքը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանը շեշտել է, որ ՀՀ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման գործում ԵՄ աջակցությունն ու համագործակցությունը կարևոր դերակատարում ունեն։
Հանդիպման շրջանակում ուշադրություն է դարձվել համապարփակ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նշվել են այն խնդիրները, որոնք պահանջում են աջակցություն։ Մասնավորապես, քննարկվել են հանձնաժողովի կարիքները և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ ծրագրերը՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։