Քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների վերլուծության արդյունքները:
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում հարցուպատասխանի ձևաչափով, մասնակիցներին տրվեցին համապատասխան պարզաբանումներ։


