Հանձնաժողովի աշխատակիցները մասնակցում են էներգետիկ թեմայով աշխատաժողովին
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված մանրածախ շուկայի մոնիթորինգ, խոցելի սպառողներ և գործիքներ սպառողների հզորացման համար թեմայով երկօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ hանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։ Տիկին Շահինյանը ողջունել է մասնակիցներին և հատկապես կարևորել նման ուսուցողական աշխատաժողովների անցկացումը աշխատակիցների մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից, ինչպես նաև ընդգծել է փորձի փոխանակման ու գործնական համագործակցության զարգացման կարևորությունը։
Երկօրյա սեմինարին փորձագետները կներկայացնեն խոցելի սպառողների համար սակագների սահմանման միջազգային փորձը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մոնիթորինգի մեխանիզմների և դրա արդյունավետ կիրառման մոդելը։