Սույն թվականի սեպտեմբերի 5-ին հանձնաժողովում մեկնարկեց Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» (EU4Energy) նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը։Բացման խոսքով հանդես եկավ hանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը՝ ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման աշխատաժողովների անցկացման կարևորությունը հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից, մասնավորապես՝ «Էլեկտրաէներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենքների նախագծերի մշակման աշխատանքներում։ Աշխատաժողովին ներկայացվեցին Եվրոպական միության անդամ պետությունների կողմից վերականգնվող էեներգետիկ ռեսուրսների համար տրամադրվող աջակցության, E-mobility-ին, էլեկտրաէներգիայի համատեղ օգտագործմանը և էներգիայի կուտակիչ կայաններին վերաբերող մի շարք հարցեր։