Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ՝ էներգետիկայի բնագավառի սակագների վերաբերյալ
Հաշվի առնելով 2024 թվականի սեպտեմբերի 19-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների վերլուծության արդյունքները` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել։
Միաժամանակ, նպատակ ունենալով ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի բնականոն գործունեության շարունակականությունը, ի թիվս համակարգում մատուցվող ծառայությունների և մատակարարվող էլեկտրական էներգիայի կարգավորվող սակագների, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստացած կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրած սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ի լրումն 2024 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած սակագների վերանայման գործընթացի հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է նաև երաշխավորված մատակարարի կողմից որակավորված սպառողի կարգավիճակ չստացած կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրած սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, ինչպես նաև 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ ջերմաէլեկտրակայանների կողմից սպառվող բնական գազի սակագների վերանայման գործընթաց։