Գարեգին Բաղրամյանը մասնակցել է Էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) անկախ կարգավորողների և լայնաշերտի հարցերով աշխատանքային խմբի միջոցառմանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ որպես Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրների էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) կարգավորողների անկախության և լայնաշերտի հարցերով աշխատանքային խմբի (IRB EWG) համանախագահող, Երևանում հյուրընկալել է IRB EWG աշխատանքային խմբի 15-րդ հանդիպման՝ ԵՄ ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների ազգային կարգավորող մարմինների ներկայացուցիչներին։ Միջոցառումը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 25-26-ը, որի նպատակն է քննարկել ընթացիկ տարում IRB EWG աշխատանքային խմբի կողմից՝ «ԵՄ-ն հանուն թվային օրագրի» (EU4Digital) նախաձեռնության աջակցությամբ իրականացված աշխատանքները, հետագա ծրագրերը, ԱլԳ երկրներում լայնաշերտ ինտերնետ հասանելիության զարգացման միտումները, կարգավորող մարմինների անկախության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության շուկայի վերլուծության եվրոպական փորձը։
Միջոցառման մեկնարկը տրվել է այսօր, որտեղ բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ողջունելով մասնակիցներին և բարձր գնահատելով IRB EWG աշխատանքային խմբի համագործակցությունը, մաղթել է արդյունավետ քննարկումներ։