Գարեգին Բաղրամյանը մասնակցել է ՀՎԷԷ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Սույն թվականի մայիսի 23-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհդի նիստ, որին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Խորհրդի նիստում քննարկվեցին Հիմնադրամի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը և օրակարգային այլ հարցեր, որոնք վերաբերում էին 2024 թվականին նախատեսվող ծրագրերին:
Խորհրդի որոշմամբ հավանության արժանացավ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։