Գարեգին Բաղրամյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի միջոցառմանը
Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը և Սեդա Շահինյանը մասնակցել են «Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ֆինանսաբանկային համակարգի համար» խորագրով միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից:
Միջոցառմանը ներկայացվեցին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումները և ֆինանսաբանկային ոլորտի համար ստեղծված նոր հնարավորությունները: Այնուհետև մասնակիցները քննարկեցին հետագա համագործակցության ուղիները:



