Գարեգին Բաղրամյանը մասնակցում է ERRA 19-րդ համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի պատվիրակության հետ մասնակցում են Թբիլիսի քաղաքում տեղի ունեցող Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) 19-րդ համաժողովին, որի կազմակերպիչներն են Եվրոպական Էներգետիկ կարգավորողների խորհուրդը (CEER-EU4Energy), Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիան (ERRA) և Վրաստանի ազգային էներգիայի և ջրի կարգավորման հանձնաժողովը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ոլորտի քաղաքականության և տարբեր երկրներում այդ ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանն առնչվող թեմաները։ Համաժողովին մասնակցում են 30-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: