Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Լուիզ Հանանիային
Դեկտեմբերի 19-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն՝ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ, ընդունեցին Լեհաստանում «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Վեոլիա խմբի ֆինանսական տնօրեն և խորհրդի փոխնախագահ Լուիզ Հանանիային և Հայաստանում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:
Կողմերը քննարկեցին «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության տարեկան հաշվետվության, ջրամատակարարման ծավալների, ընկերության հասույթի և ծախսերին առնչվող հարցերը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման և արդյունավետ լուծումներ գտնելու մասին:



