Գարեգին Բաղրամյանը մասնակցել է ՀՎԷԷ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Այսօր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհդի նիստ, որին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Խորհրդի նիստում քննարկվեցին օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին Հիմնադրամի 2022 թվականի տարեկան հաշվետվությանը և 2023 թվականին նախատեսվող ծրագրերին:
Խորհուրդը որոշեց հավանության արժանացնել 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև հաստատվեցին Հիմնադրամի պահպանման ծախսերի նախահաշիվը, 2023 թվականի ամփոփ բյուջեն և օրակարգային այլ հարցեր:


