Գարեգին Բաղրամյանը պարգևատրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը և հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը՝ Անկախ պետությունների համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման գործում նշանակալի ներդրում ունենալու համար պարգևատրվեցին Միջխորհրդարանական վեհաժողովի և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության «Բարեկամության ծառ» ոսկե մեդալով:





