Գարեգին Բաղրամյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ
Հարգելի էներգետիկներ,
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ մեր էներգահամակարգը շարունակում է մնալ կայուն և հուսալի:
Վերջին երկու տարին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի համար պատմական ժամանակահատված էր։ Մեկնարկած բարեփոխումը՝ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը, հնարավոր եղավ իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ էներգետիկի օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ և անխափան աշխատանք։ Վստահ եմ, որ մեր էներգահամակարգը կշարունակի կայուն զարգանալ՝ մնալով տնտեսության առանցքային ոլորտը: