Գարեգին Բաղրամյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ
Հարգելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ մեր էներգահամակարգը շարունակում է մնալ կայուն և հուսալի:
2022 թվականը կարելի է պատմական համարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի համար: էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաներն ամբողջովին կարգավորվող մոդելից անցում կատարեցին նոր՝ առավել ազատական մոդելի։ Մեկնարկած արմատական բարեփոխումների նոր շրջափուլը հնարավոր եղավ իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ՝ հատկապես էներգետիկների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ և անխափան աշխատանք, և համոզված եմ, որ մեր էներգահամակարգը կշարունակի կայուն զարգանալ՝ մնալով տնտեսության առանցքային ոլորտը: