Գարեգին Բաղրամյանը վրաց գործընկերների հետ քննարկել է էլեկտրաէներգետիկական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեին և «Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» գլխավոր տնօրեն Գիորգի Գիգինեիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական համագործակցության և տարածաշրջանային հեռանկարները, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական ոլորտի միջսահմանային առևտրի կազմակերպման, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև էներգետիկ համագործակցության ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը: