Ճարտարագիտություն, իրավաբանություն կամ տնտեսագիտություն մասնագիտությունների բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ունեցող ինտերն
Էներգետիկայի բնագավառում կին առաջնորդների առաջխաղացման նախաձեռնության (AWLE)
Կանայք էներգետիկայում ինտերնշիփ ծրագիր
Ճարտարագիտություն, իրավաբանություն կամ տնտեսագիտություն մասնագիտությունների բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ունեցող ինտերն
Մարմին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ստորաբաժանում՝ Սակագնային քաղաքականության վարչության էլեկտրաէներգետիկական շուկայի բաժին
Վայր՝ ՀՀ, ք․ Երևան
Կոչում՝ Ճարտարագիտություն, իրավաբանություն կամ տնտեսագիտություն մասնագիտությունների բակալավրի աստիճան ունեցող ինտերն
Ինտերնշիփի ժամկետ՝ 6 ամիս
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-14։00
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի փետրվարի 9
Ծրագրի նկարագիր՝
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի աջակցությամբ, ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամների ազգային ասոցիացիայի (NARUC) կողմից «Էներգետիկայի բնագավառում առաջատար կին առաջնորդներ» (AWLE) նախաձեռնության շրջանակում կազմակերպվող «Կանայք էներգետիկայում» ինթերնշիփ ծրագիրը երիտասարդ կանանց համար իրենց երկրի էներգետիկայի բնագավառը կարգավորող հանձնաժողովում մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորությունների ստեղծման նպատակ ունի: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքի է հրավիրում իգական սեռի ուսանողների, ովքեր ավարտել են կամ ինտերնշիփի ընթացքում կավարտեն բակալավրի կամ մագիստրոսական կրթությունը և հետաքրքրված են էներգետիկայի բնագավառում վճարովի հիմունքներով [6 ամիս] ինտերնշիփի իրականացմամբ: Ընտրված ինտերնը կաշխատի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակում։
Հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման անհրաժեշտությունն ի հայտ եկավ անցյալ դարի 90-ականներին, երբ Հայաստանի անկախացումից հետո հանրապետությունը հայտնվեց ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրների առկայության պարագայում, պետության կողմից հանրային ծառայությունների ոլորտում անհրաժեշտ էր իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը թույլ կտար շտկել ստեղծված իրավիճակը և հիմք կստեղծեր այդ ոլորտի հետագա զարգացման համար:
Անհրաժեշտ էր հստակեցնել պետության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության ուղղությունները, տարանջատել կառավարման և կարգավորման գործառույթները, սահմանել պետական կարգավորման հիմնական սկզբունքները և դրանց իրականացման միջոցները, հստակեցնել իրավական դաշտը տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտենրի համար, սահմանանել հստակ և հիմնավորված սակագնային քաղաքականության սկզբունքները և այդ սակագների հաշվարկման և ձևավորման մեթոդիկաները:
Ելնելով վերը նշված բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից՝ 1997 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, որը հետագայում վերանվանվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներն են՝
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային ոլորտը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ) փոստային կապի բնագավառը՝ միայն ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման մասով.
ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման և հաստատման մասով.
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:
2022 թվականի փետրվարի 1-ից երկրում ազատականացվեց էլեկտրաէներգետիկական շուկան՝ բարեփոխման ներդրման հիմքում ունենալով մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելու կոնցեպտը։ Շուկայի ազատականացման համատեքստում հանձնաժողովին վերապահված գործառույթներին լրացվել է, ըստ էության, ամբողջովին նոր ինստիտուցիոնալ գործառույթ՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մոնիթորինգ, որի արդյունավետ կիրառումից է մեծապես կախված շուկայի բնականոն աշխատանքը, վերջնարդյունքում նաև ազատականացման ռեֆորմի աստիճանական և անցնցում իրագործման հաջողումը։
Ինտերնը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատելու ընթացքում, NARUC-ից կստանա կրթաթոշակ, որին կծանոթանան հետագայում: NARUC-ը կրթաթոշակն անմիջապես կտրամադրի ինտերնին յուրաքանչյուր ամիս [6 ամիս] իր կողմից իրականացված ինտերնշիփի համար: NARUC-ն ինտերնից պահանջում է նախապատրաստել ամսական առաջընթացի հաշվետվություն, որտեղ մանրամասն կներկայացվի աշխատանքային գործունեությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև տրամադրել հետադարձ կապ ինտերնշիփի փորձի վերաբերյալ: Ինտերնշիփի ղեկավարները լրացնելու են ինտերնի կատարողականի վերահսկիչի գնահատման ձևաթուղթը ինթենշիփի ընթացքում և վերջում:
Պարտականությունների նկարագիր՝
Ինտերնը պատասխանատու կլինի հետևյալ խնդիրների լուծման համար.
- Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածների և բաղադրիչների գործունեության ամենօրյա մոնիթորինգ,
- Շուկայի մասնակիցների վարքագծի վերլուծություն և գնահատում,
- Մասնակցություն էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին։
Նվազագույն որակավորումները՝
Իգական սեռի ներկայացուցիչ, ով վերջերս ավարտել է կամ շուտով կավարտի (ինտերնշիփից առաջ կամ դրա ընթացքում) ճարտարագիտության, իրավաբանական, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում հավատարմագրված համալսարանից բակալավրիատի կամ մագիստրոսի կոչման ծրագիրը: Այս պաշտոնի համար անգլերենի իմացությունը պարտադիր է։
Դիմումից վերաբերյալ ցուցումներ՝
Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն և անգլերեն լեզուներով՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ psrc@psrc.am: Ընտրությունը կիրականացվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում անցկացված հարցազրույցի հիման վրա։