Էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները Բրյուսելում մասնակցել են Էներգետիկայի եվրոպական կարգավորողների խորհրդի կողմից կազմակերպված դասընթացին
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը մասնակցել են Էներգետիկայի եվրոպական կարգավորողների խորհրդի (CEER) և Եվրոպական միության EU4Energy նախաձեռնության կողմից կազմակերպված դասընթացին, որը նախատեսված էր էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Երկօրյա դասընթացի ընթացքում էներգետիկ կարգավորողները և համապատասխան նախարարությունների քաղաքականություն մշակողները կարծիքներ են փոխանակել նոր մարտահրավերների՝ մասնավորապես «Մաքուր էներգիա բոլոր եվրոպացիների համար» փաթեթի իրականացման հարցերի շուրջ:
Դասընթացի մասնակիցները ուսումնասիրել են տարածաշրջանում համագործակցությունը բարելավելու ուղիները, այդ թվում՝ նպաստելով ԱլԳ երկրների ազգային օրենսդրությունների մոտարկումը Եվրոպական միության (ԵՄ) պահանջներին: Դասընթացի ընթացքում մանրամասն վերլուծվել են նաև այնպիսի հարցեր, որոնք վերաբերել են կարգավորման քաղաքականությանը և կարգավորող մարմինների մարտահրավերներին: