Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի խմելու ջրի սակագնի բարձրացումը
Հաշվի առնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտի ուսումնասիրությունը, ուստի սույն թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք հանձնաժողովի նիստում նախատեսվում է քննարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հարցը:
Միևնույն ժամանակ, հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ անկախ հանձնաժողովի վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա։