Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը սույն թվականի նոյեմբերի 6-ին մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովին։

 

Պանելային քննարկման առանցքում եղել են կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության, զարգացման և դրանց անխափան գործունեության ապահովման հարցերը։

Արմեն Հունանյանը ներկայացրել է ՀԾԿՀ-ի, որպես էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի դերը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործման, զարգացման և Կիբեռանվտանգության օրենսդրության պահանջների պահպանման գործընթացներում` ներառյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի հետ համագործակցությունը։