«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կազմակերպված «Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններ, մոնիտորինգ և էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագիր» թեմայով երկշաբաթյա դասընթացը մոտեցավ իր ավարտին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը դասընթացի մասնակիցներին են հանձնել որակավորման սետիֆիկատներ։
Գարեգին Բաղրամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու գործում։
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին դասընթացի կազմակերպման համար և վստահեցրեցին, որ դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները առաջիկայում կկիրառեն արդեն աշխատանքային գործընթացում։