Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաֆայել Անոտոյին և Հայաստանում CEER գրասենյակի ներկայացուցիչ Արմին Բյումին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են էներգետիկ ոլորտում փորձի փոխանակումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։

 

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ՀԾԿՀ ինստիտուցիոնալ անկախության կարևորությանը՝ որպես արդյունավետ և թափանցիկ կարգավորման առանցքային նախապայմանի։

 

CEER ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը կազմակերպության համար հանդիսանում է առաջնահերթ գործընկեր ուղղություններից մեկը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։

 

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանn ընդգծել է, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվող միջոցառումներն ու մասնագիտական քննարկումները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ CEER հայաստանյան գրասենյակը գտնվում է ՀԾԿՀ-ում, նպատակահարմար է կազմակերպել Հայաստանում՝ նպաստելով ոլորտային երկխոսության և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով էներգետիկ կարգավորման ոլորտում արդյունավետ գործընկերության ամրապնդումը։