Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովումի անդամ Կամո Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում կլիմայի քաղաքականության ախտորոշմանն ուղղված ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներին։

 

Քննարկվել են կլիմայի քաղաքականության և օրենսդրության գնահատման, Ազգային հարմարվողականության ծրագրի, ֆինանսավորման կարիքների, ինչպես նաև Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) թիրախների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

 

Կողմերը կարևորել են հետագա համագործակցության շարունակականությունը՝ կլիմայական քաղաքականության զարգացման արդյունավետ իրականացման ուղղությամբ։