Հանդիպում Արցախի գործընկերների հետ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը և ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու Հանձնաժողովների համագործակցությանն, ինչպես նաև Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

