Սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Քննարկվել են  «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին»  օրենքների կիրարկումից բխող էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումներին և դրանց առնչությամբ օպերատորների գործունեությանը վերաբերող հարցեր։

 

Մտքեր են փոխանակվել և պարզաբանումներ տրվել՝ նոր օրենսդրական պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունների, տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման, տվյալների պահպանության և հանրային տեղեկատվության հասանելիության հարցերի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ գործընթացների ձևավորման առնչությամբ։

 

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն և առաջարկությունները՝ ուղղված կարգավորումների արդյունավետ իրականացմանն ու ոլորտային համագործակցության ամրապնդմանը, և վերահաստատել քննարկվող հարցերի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։