Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Շվեյցարական զարգացման կազմակերպության (Helvetas Swiss Intercooperation) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

 

Կողմերն անդրադարձել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներին՝ ընդգծելով կուտակիչ կայանների կարևորությունը էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պայմաններում։

 

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ հետագայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությամբ։